Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ և խոսեց Կենտրոնի խնդիրների մասին՝ ասելով, որ Երևանը Կենտրոնի բնակչինն է, երևանը Երևանցունն է: Այս մասին տեղեկացնում է YerevanNews.am-ի թղթակիցը քարոզարշավի վայրից:
Տարոն մարգարյանը խոստացավ, թե ամեն ինչ անելու են, որ հետագա սերունդներին ավելի լավ Երևան թողնեն։Երբ բնակիչների հետ հանդիպումն ավարտվեց, լրագրողները փորձեցին զրուցել քաղաքապետի թեկնածուի հետ, բայց նա խնդրեց, որ լրագրողները չխանգարեն իրեն, որպեսզի շփվի բնակիչներևի հետ:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր ունեցվածքի հայտարարագրի բուռն քննարկումներին՝ Տարոն Մարգարյանն ասաց, որ ինքն այդ հարցին անդրադարձել է և մամուլում բազմիցս այդ մասին հրապարակումներ են եղել , այլևս նպատակահարմար չի գտնում դրա մասին խոսել: