Հաշմանդամային սպորտով զբաղվող հայ մարզիկ Սուրեն Բալասանյանը Հատուկ Օլիպիադաների աշխարհի
ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի:
Մրցաշարը տեղի է ունեցել Հարավային Կորեայում, որտեղ Ս. Բալասանյանը, ով հաշմանդամային սպորտի մտավոր
խնդիրներ ունեցող խմբի ներկայացուցիչ է, մասնակցել է 100մ դահուկավազքի մրցմանը և գրավել երկրորդ տեղը:
Հվ. Կորեայում կայացած խաղերին հայ ներկայացուցչի մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել պետական աջակցության շնորհիվ:
Մրցաշարում մարզիկին ուղեկցել է ''Հայկական հատուկ օլիմպիադաներ'' հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը: