Թուրքիան փետրվարին շատ վճռական էր տրամադրված PKK-ի և ընդհանրապես քրդական գործոնի դեմ: Նախ որոշեց քուրդ զինյալներից մաքրել այն բնակավայրերը, որտեղ քրդերը հասել էին հաջողության: Արդեն փետրվարի 11-ին ամբողջությամբ ավարտի հասցվեց 2015թ. դեկտեմբերի 15-ից փաստացի ինքնավար Ջիզրեի վերագրավումը: Պետք է նշեմ, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների Ջիզրեյում զոհվել է 600-ից ավել մարդ, սակայն կա միայն 300-ի ցուցակը:
Կարծես թե սրանով ռազմական ակտիվ գործողությունները ավարտին հասցվեցին ,սակայն Անկարայում փետրվարի 17-ին հնչած պայթունը մեծ վնաս հասցրերց Թուրքիային: Բանը նրանում է, որ պայթունի հետևանքով զոհված բոլոր օդաչուները ռազմական օդաչուներ էին և ուղևորվում էին Ինջիրլիքի ռազմաբազա առաջադրանք կատարելու:
Սա կարծես թե սթափեցրեց Թուրքիային: Թուրքիան փետրվարին նաև պաշտոնապես ձեռք բերեց մեկ ռազմական գործընկեր հանձինս Սաուդյան Արաբիայի: Փետրվարը նաև խիստ լարված է Թուրքիայի Սև ծովյան տարածաշրջանում, մասնավորապես Արտվինում: Այստեղ բողոքի ակցիաներ էին կազմակերպել հանքափորները, սակայն Թուրքիային հաջողվեց համաձայնության գալ և զիչումների գնալ: Սա արեց նրա համար, որպեսզի նոր կոնֆլիկտի օջախներ չբռնկվեն:
Արդեն փետրվարի վերջին տասնօրյակում Թուրքիան մտավ թե՛ արտաքին և թե՛ ներքին ակտիվ քաղաքական փուլ: Քրդաբնակ բոլոր նահանգներում տասնյակ հազարների հասնող ցույցեր էին, որոնց հաճախ միջամտում էին թուրքական անվտանգության ուժերը: Իսկ արտաքին ճակատում Թուրքիան ցուցաբերում էր անկայուն վարք: Անգամ խիստ քննադատության ենթարկելով ԱՄՆ-ին և մնացած դաշնակից պետություններին: Փետրվարի վերջին վերջապես Թուրքիա ժամանեցին Սաուդյան Արաբիայի կործանիչները, որոնք ունեին ընդամենը ցուցադրական բնույթ և Թուրքիան ցակացավ այս քայլով խանդ առաջացնել ՆԱՏՕ-ի մոտ: Փետրվար ամիսը կարելի է ասել ավարտվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության պարտությամբ, քանի որ նրան այդպես էլ չհաջողվեց աշխարհին համոզել սիրիական քրդերի դեմ զենք օգտագործելու կարևորությունը:
Կիլիկիա Հայաստան