Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները: Ուսումնական միջոցառումներում գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ և շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության և ավտոմեքենաների վարման մարտական առաջադրանքներ են կատարում Էքստրեմալ պայմաններում ծովի մակերևույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, ձմեռային տարեշրջանում՝ գիշեր և ցերեկ:
Ստորաբաժանումների գործողությունների վերահսկման համար ներգրավվում են «Նավոդչիկ-2» և «Օռլան-10» հետախուզության արդի համալիրների անօդաչու թռչող ապարատներ: Հատուկ- մարտավարական պատրաստության հմուտ հրահանգիչները զինծառայողներին կսովորեցնեն հաղթահարել արգելքների հոգեբանական գոտին և հետախույզի արահետը: