Զանգվածային լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Ժամանակակից աշխարհում գնալով ավելի ու ավելի է կարևորվում զանգվածային լրատվամիջոցների դերը ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուր, այլև որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հզոր գործիք: Անչափ կարևոր է ձեր դերը նաև հասարակական կարծիքի ձևավորման գործում, ինչն իր հերթին լուրջ ազդակ է հանրային կյանքում կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու ու կյանքի կոչելու հարցում:
Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց մասնագիտական բարձր որակներով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ նպաստում են մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, արթուն միտք և անաչառ գրիչ:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջից: