Քանի որ տաղանդավոր հումորիստ ու երաժիշտ Գարիկ Պապոյանի դեմ քննադատությունների ու վիրավորանքների ալիք է բարձրացել, որը հերթական անգամ մատնացույց է անում, թե ինչ անհանդուրժողականություն ու ֆաշիստական մթնոլորտ է տիրում Հայաստանում՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և նրանց վերաբերող ցանկացած թեմայի շուրջ, ցանկանում եմ իմ ու ինձ պես գեյերի անունից սատարել Գարիկին։
Մարդի՛կ, մենք 21-րդ դարում ենք ապրում, երբ զարգացած մարդկությունը վաղուց ձերբազատվել է այն սին նախապաշարմունքներից, որոնց պատճառով հալածում էին ԼԳԲՏ ներկյացուցիչներին ու բոլոր նրանց, ովքեր փորձում էին սատարել նրանց, ինչո՞ւ եք հիմա հարձակվել Գարիկի վրա։ Եթե Գարիկին վիրավորական բաներ գրող այդ մարդիկ ունենային Գարիկի համարձակության չնչին տոկոսն անգամ, ապա կհասկանային, որ այս աշխխարհում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք ուշադրություն ու լուծում են պահանջում։ Գարիկն իրականում շատ համարձակ ու գովելի քայլ է արել, եթե այս կերպ փորձել է պաշտպանել մեզ ու ամենևին պետք չէ հոշոտել նրան դրա համար։
Իրականում, այս աղմուկը ոչ մի հիմք չունի ու այն նեգատիվը, որ ուղղված է հիմա Գարիկ Պապոյանի դեմը զուտ խայտառակ հետամնացության դրսևորումը է, որը դժբախտաբար դեռ արկա է մեր հասարակությունում, սակայն շնորհիվ Գարիկ Պապոյանի ու նրա պես մարդկանց, մեր համայնքը տեսնում է, որ այդ խավարամտության կողքին կա հույս, քանի որ կան մարդիկ, ովքեր կարող են ու պատրաստ են մի կողմ դնել իրենց նախապաշարմունքներն ու մեզ նեցուկ կանգնեն։
Վերջում, ցանկանում եմ անձամբ իմ ու ԼԳԲՏ համայնքի բոլոր ներկայացուցիչների կողմից քաջալերեմ Գարիկին ու ասեմ, որ մենք իրեն շատ ենք սիրում և իրոք կարծում ենք, որ բացի տաղանդավոր հումորիստ ու երաժիշտ լինելուց, նա պրոգրեսիվ ու հարգանքի արժանի մարդու տեսակ է։