«Հրապարակ» թերթը գրում է.
«Գագիկ Խաչատրյանին «վնասազերծելուց» հետո ոմանց համար նոր հորիզոններ են բացվում: Մեր աղբյուրները հայտնում են, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Վահան Մամիկոնյանը, որը նաև Հովիկ Աբրահամյանի փեսան է, հնարավոր է նշանակվի ՊԵԿ օպերվարչության պետ:
Իսկ Շենգավիթի հարկային տեսչության պետ հնարավոր է նշանակվի Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ, բազմաթիվ տեսչությունների և վարչությունների պետ աշխատած, այժմ Վանաձորի հարկային տեսչության պետ Սասուն Հայրապետյանը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: