«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային հյուրերի թվում է եղել նաև Հրաչուհի Ութմազյանը: Վերջինս իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ֆիլմի գլխավոր դերակատարի՝ Մկոյի հետ՝ մակագրելով.

«Վերջապեեեես!!!! Հայկական կինոարտադրության մեջ ստեղծվել է բարի, առանց ավելորդ գռեհիկ հումորների, ճաշակով ֆիլմ… Մկոն ապացուցեց, ինչպես միշտ, որ կարելի է ծիծաղեցնել առանց գռեհկաբանությունների…. Բրավո, Մկրտիչ Արզումանյան ջան….»: