Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը համալրեց Իսպանիայի Մայորկա կղզում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի առաջատարների խումբը: Նա 6 հնարավորից վաստակելով 5 միավոր՝ միացել է համանման արդյունք ունեցող հինգ այլ շախմատիստների: Լավագույն վեցյակին կես միավոր զիջողների խմբում է Բելառուսը ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Կասպարովը: