Կառավարման համակարգում մի կողմից հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունենում, մյուս կողմից քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է: Բոլորն ուզում են օր առաջ իմանալ՝ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի:
Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» է ասել:
Մեր տեղեկություններով, շտապողների ճամբարից է նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Գործարար տիկինը նեղ միջավայրում ասել է, թե ինքը ոչնչով պակաս չէ այսօրվա կին պատգամավորներից. «Կարող ա՞ ՀՀԿ-ի համար քիչ եմ աշխատել, կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ»:
Ի դեպ, նա ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ի բարձրաստիճան կանանց հետ և ակնկալում է նաև նրանց աջակցությունը՝ պատգամավորական մանդատ ստանալու հարցում:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: