Գերմանիայում հայ երիտասարդը օդանավակայանում ներքև է ցատկել տերմինալի ճաղաշարքից։ Նրա արարքի պատճառն այն է եղել, որ իշխանությունները նրան վտարել էին երկրից: Քյոլն քաղաքում 18-ամյա հայ երիտասարդը Էդգար Դ.-ն ցատկել է 8 ֆուտ: Նա կոտրել է ձախ ոտքի թաթը։
Ինչպես տեղեկանում ենք Bild-ից, ընտանիքն արդեն 3 տարի ապրում էր Գերմանիայում։ Հայրն աշխատանք ուներ, իսկ Էդգարը հաճախում էր 10-րդ դասարան։ Անցյալ հինգշաբթի Միգրացիոն ծառայությունը որոշել էր հարկադիր վտարման ենթարկել Էդգարին ու նրա 20-ամյա քրոջը՝ Էլինային։
«Ինձ համար ներքեւ ցատկելը վտարումից խուսափելու վերջին շանսն էր»,- ասել է Էդգարը: