Բրիտանական The Telegraph պարբերականը ֆոտոշարքով անդրադարձել է Եվրոպայի ամենահին 16 քաղաքներին: Պարբերականն առաջարկել է կյանքում գոնե 1 անգամ այցելել նշված վայրերը:
Ուշագրավն է, որ ՀՀ մայրաքաղաք Երևանը նույնպես ընդգրկվել է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում: Պարբերականում գրված է.
«Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Խորհրդային միության փլուզումից հետո Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում: Քաղաքն ուղղակի ապշեցնում է թանգարանների առատությամբ: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է»:
Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի քաղաքաներ, ինչպիսին են՝ Զադար (Խորվաթիա), Մցխեթ (Վրաստան), Կադիս (Իսպանիա), Միթիլինի (Հունաստան), Լիսաբոն (Պորտուգալիա), Խալկիս (Հունաստան), Լառնակա (Կիպրոս), Քութաիսի (Վրաստան), Թեբե (Հունաստան), Տրիկալա (Հունաստան), Պատրա (Հունաստան), Խանյա (Կրետե), Պլովդիվ (Բուլղարիա), Աթենք (Հունաստան), Արգոս (Հունաստան):