ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն արձագանքել է մարդասպան դայակի խոսքերին: Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ 4-ամյա աղջնակի գլուխը կտրած դայակը հայտարարում է, որ երեխային սպանել է Պուտինից վրեժ լուծելու համար:
Պեսկովը Գյուլչեհրա Բոբոկուլովային կատարելապես ոչ ադեկվատ և անմեղսունակ է անվանել: Մոսկվայի դատարանը որպես խափանման միջոց է ընտրել 2 ամսով կալանավորումը: Իրավապահները չեն բացառում, որ կինը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Պեսկովը նշել է, որ այս կնոջ խոսքերին պետք է «համապատասխանաբար» վերաբերվել:
- Ինձ ակնհայտ է թվում, չնայած կարող եմ սխալվել, քանի որ ոչ փորձագետ եմ, ոչ դատավոր, բայց ակնհայտ է, որ խոսքը գնում է բացառապես անադեկվատ կնոջ մասին,- գրում է «Интерфакс»-ը: