Ապրիլ ամսվանից ՀՀ-ում կհայտնվի նոր ազգային փոխադրող: Հայաստանի ավիաշուկայում կգործի Armenia ավիաընկերությունը: Նոր ավիաընկերությունը խոստանում է, որ ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի:
Ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին, հայտնել է, որ Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։
Նա մասնավորապես ասել է. «Այս գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»: