Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 բան, որ աղջիկների մեջ տանել չի կարողանում Վաչե Թովմասյանը։
1. Չեմ սիրում, երբ աղջիկները չափից ավելի շատ շպարով գալիս են մարզասրահ։ Իհարկե, առօրյայում ամեն մարդ պետք է իր դիմագծերին համապատասխան մինիմալ շպար օգտագործի. եթե աղջիկն այնքան թերություն ունի, որ առանց «մետլախագյաջային» միջամտության չի կարող, դեմ չեմ։) Սակայն եթե ամեն ինչ լավ է, ուղղակի իր ճաշակն է այդպիսին, որպես տղամարդ՝ իմ կողմից անհանդուրժելի է շատ շպարը։
2. Չեմ կարող ասել, որ նյարդայնանում եմ, բայց տհաճ են լցրած շուրթերը։ Բնական շուրթերն այդպես չեն լինում, եթե բնականից այդպես լիներ, հիվանդության կնմանվեր։ Առհասարակ, դեմ եմ արհեստական բնույթի ցանկացած միջամտության, որը միտում ունի աղջկան «տիկնիկանման» դարձնել։ Եթե ինչ-որ թերություն կա, որը պետք է շտկել, օրինակ՝ քիթը, դեմ չեմ, բայց երբ աղջիկները գնում են «թրենդի» հետևից ու ապականում սեփական մարմինը, շատ վատ է։
3. Չեմ սիրում, երբ օծանելիքն այնքան շատ են օգտագործում, որ երևակայական հետք է մնում, այսինքն՝ աղջիկն անցնում է, բայց 30 րոպե հետո կարող ես նրա հետքը գտնել, գնալ հոտով ու հասնել աղջկան։ Անգամ բնության մեջ կենդանիներն այնպես են անում, որ գազանները հոտով չգտնեն իրենց, տվյալ դեպքում՝ եթե աղջիկներն օծանելիքով թողնում են իրենց հետքը, «գազաններին» մարտահրավեր են նետում։
4. Ճյուղավորված մազեր. սա «no comment» է։
5. Չեմ սիրում, երբ աղջիկն անկեղծ չէ իր և հասարակության հետ, ներկայանում է այնպիսին, ինչպիսին չէ։ Օրինակ՝ շրջապատում ուրիշ տոնով է խոսում մայրիկի հետ, տանը՝ այլ կամ ասում է՝ ես հայկական երգեր չեմ լսում, բայց հարսանիքներին թաքուն պարում է հայկական ռաբիս երաժշտության տակ։