«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել առ այն, որ հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը և Blognews. am կայքէջի հիմնադիր Արամ Անտինյանը 2017-ի ՀՀ ԱԺ ընտրություններում, ըստ ամենայնի, հենց ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվեն:
ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցին Անտինյանը պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա, չի եղել»: Եթե առաջարկեն, կհամաձայնի՞ հարցին նա պատասխանեց. «Չեմ պլանավորում, չեմ մտածում դրա մասին: Իմ ներկա գործունեությունը քաղաքական չէ, և դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես ինձ քաղաքականությունում չեմ պատկերացնում: Այդ խոսակցությունն ինձ համար տարօրինակ է»:
Նազենի Հովհաննիսյանը թեկնածու դառնալու մասին ասաց. «Իմ անունը, խնդրում եմ, որևէ քաղաքական կուսակցության հետ այլևս մի՛ կապեք: Երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել և չեմ էլ պատրաստվում ունենալ քաղաքական կուսակցությունների հետ: Անհեթեթ են այդ տեղեկությունները»:
Ի դեպ, փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանի կողմից Արամ Անտինյանը պարգև ստացավ ինչ-որ կարիքավորների օգնելու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: