Մոսկվայի կենտրոնում Դեդ Հասանի սպանությունից հետո, սկսեցին սպանել այն «օրենքով գողերին», որոնք Ուսոյանի հակառակորդ կլանից են: Գրում է vesti.ru կայքը:

Քրեական հեղինակության հուղարկավորության հենց հաջորդ օրը Աբխազիայում սպանեցին Աստամուր Գուլիային: Հայտնի է, որ նրա կլանը դեմ էր Դեդ Հասանի կլանին:

Հունվարի 28-ին Մոսկվայում սպանեցին Ռուֆատ Նասիբովին, որը հայտնի է Ռուֆո Գյանջանսկի մականունով: Իրավապահներին հայտնի է, որ Նասիբովը մեկ այլ «օրենքով գող» Ռովշան Ջանիևի ուժային գործողությունների պատասխանատուն էր, իսկ Ռովշան Ջանիևը Դեդ Հասանի սպանության կազմակերպման գլխավոր կասկածյալն է:

Հիշեցնենք, որ 75-ամյա Ասլան Ուսոյանին սպանել են հունվարի 16-ին: