Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են Հրաչ Մուրադյանին ու հաղորդման աշխատակիցներին։
Ավելի ուշ տարածվեց նոր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ներխուժում տաղավար ու հարձակվում հյուրի վրա, այնուհետև Հրաչը փորձում է միջամտել։
ATV հեռուստաընկերության ծրագրերի բաժնի տնօրեն Հասմիկ Մանուկյանը blog.1in.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է. «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը եթեր կհեռարձակվի առանց մոնտաժի, բոլոր հարցերի պատասխանները կստանաք մարտի 7-ին՝ 18:30-ին»: