«Ծննդյան տարեդարձ նշելը երեխաների ու մայրերի համար է, տղամարդը ծնունդ չի նշի». Գրետա մայրիկը հիշում է որդու՝ Վազգեն Սարգսյանի այս խոսքը և պատմում, որ նրա ծննդյան օրերը միշտ առանց իր ներկայության են նշել: Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան: