«Նախ՝ քաղաքապետ չեն դարձնում, քաղաքապետ ժողովուրդն է ընտրում: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել ու զբաղվել գործով ... Իմ որդին նման ցանկություն ... ես չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իր որդուն ցանկանում է դարձնել Երևանի քաղաքապետ:
Վարչապետն ու բազմաթից այլ մարդիկ Սպարապետ Վազգաեն Սարգսյանի ծննդյան 57-րդ ամյակի առթիվ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նեշնք, որ Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որտեղ և լրագրողներին ասել էր, թե «իր վրա չար աչք կա»: