Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց։
Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկը, հերքել է լուրերն այն մասին, թե դերասանի մոտ կաթված է.
«Արմեն Բորիսովիչը պարզապես մինչև վերջ չէր բուժվել նախորդ անգամ։ Նա առանց բուժումն ավարտելու դուրս գրվեց հիվանդանոցից, որպեսզի ամուսնանանք։ Եվ հիմա ստիպված նորից հիվանդանոց է գնացել՝ մինչև վերջ բուժվելու, սրտի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Կարծում եմ, այս շաբաթ դուրս կգրվի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է 36-ամյա Վիտալինայի հետ 10 օր առաջ։