Անդրանիկ Միրզոյանի` աշխատանքից ազատումն իշխանական «Հրապարակի» աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ: Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»: «Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված իշխանական թերթի աղբյուրին, մնացել է անպատասխան: Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ` վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկան, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է: Թերթի հիշեցմամբ` աշնանը լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը :
ՀՔԾ պետի ազատումը «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությա՞մբ


