Դերասան Սեպուհ Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեք բան եմ ուզում ասել.
1. Լկտիություն ու անդաստիարակություն եմ համարում մարդուն առանց տեղյակ պահելու ներգրավել ինչ-որ էջի կամ խմբի մեջ:
2. Խոսքս ուղղում եմ վախկոտներին և սողուններին՝ ուղղակի ստորագրվել ինչ-որ օգտատերի էջին, փոխարենը ընկերության հարցում ուղարկելու, նենգ ու ցածր արարք եմ համարում, քանզի ոչ ոքի սիրուն աչքերի համար չէ, որ ստորագրվում են:
3. Հավանություն (ԼԱՅՔ) անել դժբախտ դեպքերին կամ նմանատիպ բովանդակությամբ հոդվածներին!!! Եթե իհարկե, Աստված մի արասցե նման դեպքեր կպատահեն: Ես չեմ հասկանում՝ մի՞թե ձեզ հաճույք են պատճառում նման ողբերգությունները: Չեմ կարծում, որ ձեզ դուր կգա այն փաստը, որ մի օր 16 հարկանի շենքի տանիքից ձեր գլխին 10 կիլոգրամանոց պեմզաբլոկ ընկնի և դրա մասին ցանցում տեղեկություն հայտնվելուց հետո բազմաթիվ լայքեր ստանաք! Հիմա հասկացա՞ք ինչ է իրենից ներկայացնում էդ (ԼԱՅՔ) հասկացողությունը!!!!»: