Անդրեաս Ղուկասյանը չի հանձնվելու և շարունակելու է պայքարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրեաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը: Վերջինս տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուն շարունակելու է մինչև նախագահական ընտրություններ, իսկ դրանից հետո նա կպայքարի նոր միջոցներով:
Մինչ նոր պայքարին անցնելը, նշենք, որ Անդրեաս Ղուկասյանն արդեն 16-րդ օրն է հացադուլի մեջ է, սակայն դեռևս չի բողոքում իր առողջական վիճակից:
«Նա ասում է, որ ամեն ինչ նորմալ է, նա մտադրված է մինչև վերջ պայքարել նույն ոգով »,- ասաց Գրիգորյանը և ավելացրեց, որ նա չի մասնակցում ընտրապայքարին, այլ պայքարում է շինծու ընտրությունների դեմ:
Գրիգորյանը չի բացառում նաև, որ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակը կարող է վատանալ այնքան, որ ընտրություններին մասնակցելը` անհաղթահարելի, որի արդյունքում կարող են հետաձգվել ընտրությունները:
Անդրեաս Ղուկասյանը բժշկական հետազոտության է անցել, նրանով առաջին անգամ երեկ անգամ առողջապահության նախարարությունից են հետաքրքրվել:
Նախարարություւներից բացի նախարարներն էլ են Անդրեաս Ղուկասյանով հետաքրքրվում. Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում Ղուկասյանի հացադուլը որակել էր, որպես դասական«reality-show»:
Աշոտյանի գրառումն անպատասխան չմնաց: Yerevannews.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք համաձայն է այդ գրառման հետ՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Եթե դա իրականում «reality-show» է, թող Գալուստ Սահակյանը պաշտոնապես չայցելի ու չճանաչի որպես պայքարի միջոց: Ինձ համար անհասկանալի է, երբ նրանց կուսակցության փոխնախագահը այցելում է և ճանաչում դա որպես պայքաարի միջոց, իսկ մեկ ուրիշ կուսակցական ասում, որ ռեալիթի շոու է: Թողեք թող մնա ռեալիթի շոուի մակարդակում»,_ ասաց Գրիգորյանը:


