1. Կանանց լավագույն տեսակը բնականն է

Բազմաթիվ տղամարդիկ ասում են, որ կանանց մեջ նրանց դուր է գալիս բնական լինելը: Բնական ասելով նրանք ի նկատի ունեն կանանց, ովքեր չեն շպարվում, կոսմետիկ պարագաներ չեն օգտագործում, ժամեր չեն ծախսում մազերի հարդարման վրա և հրաշալի տեսք ունեն անգամ ամենաանհարմար իրավիճակներում: Բայց եթե տղամարդիկ իմանային, որքան աշխատանք է թաքնված այդ բնականության ետևում և բնական մեյք-ափի քանի տարատեսակ կա… Ամենայն հավանականությամբ, նրանք կփոշմանեին:

2. Չափը կարևոր է

Իրականում՝ կանանց համար չափն այդքան էլ կրաևոր չէ (այո, այո, խոսքը հենց ձեր մտածածի մասին է): Տղամարդկանց ներշնչում են, որ չափն ամենակարևորն է հարաբերությունների մեջ, սակայն դա այդպես չէ. կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ազդում են նրանց վրա և որևէ կապ չունեն անատոմիայի հետ:

3. Ձեր փոքրիկ դավաճանությունները նորմալ երևույթ են

Սոցիալական ցանցերի և ազատ բարքերի դարում զուգընկերոջը ժամանակ առ ժամանակ դավաճանելը կարծես սոցիալապես ընդունելի բան է դարձել: Իրականում, չնայած դա ցանկացած զույգի անձնական գործն է, ոչ մի կին երբեք չի համակերպվի իրադարձությունների նման զարգացման հետ: Ցանկացած կնոջ համար հաճելի է իմանալ, որ նա ձեզ համար միակն է:

4. Կանայք ցանկանում են, որ դուք նրանց վրա ահռելի գումարներ ծախսեք

Այո, կանանց դուր է գալիս ուրախ ժամանակ անցկացնել կամ զգալ հակառակ սեռի ուշադրության նշանները (հավանաբար, այս ամենը նույնչափ է հաճելի նաև տղամարդկանց): Բացի այդ կանայք հակված են բարձրաձայնել իրենց ցանկությունները, ինչը կարծիք է ստեղծում, որ նրանց միայն գումարն է հետաքրքրում: Հավատացեք, եթե դուք աշխատանքից վերադառնալիս ձեր կնոջ համար իր սիրելի շոկոլադը գնեք, նա ավելի շատ կուրախանա, քան բազմաթիվ թանկ ապարանջաններից: Կնոջ համար կարևոր է ձեր ուշադրությունը:

5. Կանանց դուր չեն գալիս տղամարդկային զվարճանքները

Սա մշտական կոնֆլիկտ է. զբաղվել քո հետաքրքրություններով, թե ժամանակ անցկացնել ընկերուհուդ հետ: Միևնույն ժամանակ դուք կարող եք համատեղել այդ երկու զբաղմունքները, պարզապես հնարավորություն տվեք ձեր ընկերուհուն հասկանալ և սիրել ձեր հոբբին: Կարծու՞մ եք նա չի սիրում հոկկեյ և վիդեոխաղեր: Ամեն դեպքում մի որոշեք նրա փոխարեն, եթե դուք չեք փորձել նրա մոտ հետաքրքրություն առաջացնել դրանց հանդեպ:

6. Կանացի կուրծքը նախատեսված է միայն հաճույքի համար

Տղամարդկանց համար ամենատարօրինակ և տհաճ մտքերից մեկը կնոջ՝ երեխային կրքով կերակրելու երևութն է: Ցավոք բոլոր տղամարդիկ ժամանակի հետ ստիպված կլինեն համակերպվել այդ մտքի հետ: Կանացի կուրծքը ստեղծված է ոչ թե խաղերի, այլ երեխային կերակրելու համար. այդ հանգամանքը կրծքի միակ կենսաբանական նշանականությունն է:

7. Եթե ձեր ընկերուհին նյարդային է, ապա նրա մոտ անպայման այդ օրերն են

Միգուցե քեզ համար դա տարօրինակ թվա, բայց ընկերուհիդ կարող է զայրացած ու նյարդային լինել ամսվա ցանկացած օր և անպայման չէ, որ այդ օրը համընկնի նրա դաշտանային ցիկլի հետ: Վեճը նրա կրիտիկական օրերի հետ կապելը ամենամեծ սխալը կլինի, քանի որ այդպես դուք զրոյացնում եք նրա հույզերը դրանք իջեցնելով ֆիզիոլոգիական մակարդակի:

8. Եթե աղջիկը բարեհամբույր է ձեզ հետ, ապա նա ֆլիրտ է անում

Ոչ, հարգելի տղամարդիկ, բարեհամբույր լինելը, հումորի զգացումը և ժպտերես լինելը, չի նշանակում, որ նա գայթակղում է ձեզ: Ավելին, հաճախ աղջիկը իրեն այդպես է պահում ձեզնից հեռավորություն պահելու համար: Ինչևէ, այն, որ նա ձեզ ժպտում է, չի նշանակում, որ նա ցանկանում է ձեզ հետ անկողին մտնել:

9. Կանայք ստեղծել են ֆրենդզոնա հասկացությունը

Հիշելով այն, որ ցանկացած բարեհամբույր աղջիկ ձեզ չի գայթակղում, անցում կատարենք ֆրենդզոնա հասկացությանը: Տղամարդիկ կարծում են, որ կանայք իրենց պահում են որպես պահեստային տարբերակ: Սակայն տխրել այն հանգամանքից, որ ձեզ դուր եկած կինը չի հետաքրքրվում ձեզնով, իսկական երեխայություն է: Հավատացեք՝ հաճախ կանայք պարզապես լավ ընկեր են փնտրում: