Վաղը գարնան ամենագեղեցիկ տոնն է՝ կանանց միջազգային օրը: Մարտի 8-ին յուրաքանչյուր կին սպասում է ուշադրության և հաճելի անակնկալների: Ձեր սիրելիներին նվեր ընտրելու գործում ձեզ կօգնի այս հորոսկոպը:

Ինչպի՞սի ծաղիկներ նվիրել... ինչպե՞ս մատուցել նվերը և ամենակարևորը՝ ի՞նչ նվիրել... այս մասին կարդացեք մեր հոդվածում:

Խոյ

Խոյ կինը շատ կհավանի թանկարժեք զարդեր կամ գումար նվեր ստանալը, որն ինքն իր ցանկությամբ կարող է ծախսել: Չմոռանաք փաթեթավորման մասին. այն պետք է ուրախացնի և «վաու-էֆեկտ» ունենա: Խոյի համար մարտի 8-ի նվերը կարող է կրել ինտիմ բնույթ. ամուսինները կարող են մտածել իրենց կանանց գեղեցիկ ներքնազգեստ նվիրելու մասին: Ծաղիկները, որոնք կուրախացնեն Խոյ կանանց, կամ կարմիր վարդեր են, կամ քրիզանտեմները:

Ցուլ

Կին Ցուլերին կարելի է նվիրել ինչ-որ գեղեցիկ և գրավիչ իր, որով կարելի է հիանալ, կամ ինչ-որ բան տան համար, որը նրան հարմարավետության և ապահովության զգացողություն կպատճառի: Աստղագիտությունը խորհուրդ է տալիս ծաղիկներից ընտրել հովտաշուշաններ կամ զանգակներ:

Երկվորյակներ

Նրանց պետք է զարմացնել: Խորհուրդ չի տրվում այս նշանի տակ ծնված կանանց նվիրել նախորդներին նման իր: Մարտի 8-ի նրանց նվերը պետք է լինի եզակի, օրիգինալ և հետաքրքիր: Նրանց դեպքում կարևորը նվերի գինը չէ, այլ ազդեցությունը, որն այն կթողնի: Ծաղիկներից խորհուրդ է տրվում ընտրել մեխակներ, աստրաներ կամ մանուշակներ:

Խեցգետիններ

Խեցգետին կանանց մարտի 8-ին խորհուրդ է տրվում նվիրել այնպիսի բան, որի մասին նրանք կհիշեն երկար ժամանակ և որը հաճելի զգացմունքներ և հիշողություններ կարթնացնի նրա մեջ: Գերազանց տարբերակ կարող է լինել ֆոտոալբոմը կամ շրջանակը, քանի որ Խեցգետինները շատ են սիրում վերանայել լուսանկարները: Ինչպես նաև նրանց կուրախացնի սեփական ձեռքերով պատրաստված նվերը: Այս նշանի տակ ծնված կանանց նվերը պետք է զգացմունք առաջացնի: Ծաղիկներից ընտրեք նարգիզներ, շուշաններ կամ հիրիկներ (իրիս):

Առյուծ

Կին Առյուծը կուրախանա, եթե նրան գեղեցկության սրահ կամ շոփինգի տանեք: Ինչպես նաև լավ նվեր կարող է լինել զարդը: Պարտադիր է նվերը լրացնել հաճելի խոսքերով այն մասին, թե որքան գեղեցիկ, խելացի, բարի և հաջողակ է նա: Ձեր Առյուծը կհալվի այս խոսքերից և կվերածվի քաղցր կատվիկի: Այս նշանի տակ ծնված կանանց համար նախընտրելի ծաղիկներն են վարդերը և թրաշուշանները (գլադիոլուս): Փունջը պետք է մեծ լինի:

Կույս

Կշեռքներից ավելի լավ է նախապես հարցնել, թե նրանք ինչ են ուզում նվեր ստանալ մարտի 8-ին, հակառակ դեպքում, դուք հնարավոր է չգուշակեք նվեր ընտրելիս: Յուրաքանչյուր դեպքում, աստղաբանները խորհուրդ են տալիս այս նշանի տակ ծնված կանանց նվիրել ինչ-որ պրակտիկ և օգտակար իր: Ծաղիկներից կարող եք ընտրել աստրաները և մանուշակները:

Կշեռք

Նրանք պաշտում են անակնկալները: Այս նշանի տակ ծնված կնոջը պետք է ուրախություն պարգևել ամբողջ օրվա ընթացքում: Ոչ այնքան նվերը, որքան սիրելի տղամարդու և ընտանիքի կողմից ցուցաբերվող ուշադրությունը նրան հաճույք կպատճառեն: Ազատեք նրան ցանկացած առօրեական հեգսերից և նրա համար հանգստի օր կազմակերպեք: Ծաղիկներից ընտրեք վարդագույն վարդերն ու մանուշակները:

Կարիճներ

Կին Կարիճները շատ են սիրում նվերներ ստանալ, հատկապես՝ յուրօրինակ: Դա կարող է լինել ինչ-որ օրիգինալ կամ նույնիսկ էքստրեմալ իր: Հորոսկոպի համաձայն, Կարիճները գնահատում են նվիրելու գործում ոչ ստանդարտ մոտեցումը. սա ևս պետք է հաշվի առնել: Ծաղիկներն են՝ կակաչները, շուշանները և վարդերը:

Աղեղնավոր

Կին Աղեղնավորները սիրում են թանկարժեք նվերներ ստանալ, որն իրենք իրենց գնել թույլ տալ չեն կարող: Մարտի 8-ի համար լավագույն նվեր կարող է դառնալ նրա երազանքներից մեկի իրականացումը: Այս նշանի տակ ծնված կանանց համար կարելի է ընտրել ցանկացած տեսակի ծաղիկներ, կարևորը փունջը մեծ չափի լինի:

Այծեղջուր

Կին Այծեղջուրը նախընտրում է ստանալ պրակտիկ նվերներ: Նրան կարող է ուրախացնել նաև ռոմանտիկ ընթրիքը, որևէ թանկ ռեստորանում: Եվս մեկ տարբերակ է նվիրել այն, ինչը կապ ունի նրա հոբբիի հետ: Այծեղջուրի համար նախընտրելի ծաղիկներ են կակաչները:

Ջրհոս

Կին Ջրհոսը պահանջկոտ չէ և ունակ է ուրախանալու յուրաքանչյուր նվերից: Ուշադրությունը և նրա նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքն արդեն բավական են: Յուրահատուկ հաճույք կպատճառի որևէ օրիգինալ նվերը կամ այն, ինչի մասին նա վաղուց երազել էր, բայց կամ ժամանակը չէր բավականացրել, կամ գումարը: Ծաղիկներից կարող եք ընտրել անմոռուկներ, խոլորձներ (օրխիդեա) կամ կակաչներ:

Ձկներ

Ձուկ կանայք շատ կհավանեն որևէ առեղծվածային իր նվեր ստանալը (Օրինակ թալիսման): Իսկ ընդհանուր առմամբ Ձկներին գոհացնելն այնքան էլ հեշտ չէ. նրանց տրամադրությունը, ինչպես նաև պահանջները, հաճախ են փոփոխվում: Այնպես որ, եթե չեք ցանկանում «ամոթով մնալ», ապա ավելի լավ է նախապես հարցրեք նրա ցանկությունների մասին:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )