Վանի հայուհիները` բուրդ սանրելիս... 1910-ականների սկզբի այս լուսանկարում պատկերված են տան բակում բուրդ սանրող վանեցի հայուհիները: Բուրդը նախ լվանում էին, չորացնում, հետո հատուկ փայտյա դազգահների մի կողմի վրա ամրացված երկաթյա երկշարք սանրներով («սանդերք») բուրդը սանրում (գզում) էին` նախապատրաստելով այն ճախարակով մանելու համար: Փայտյա դազգահները դրվում էին ոտքերի տակ` ինչպես և ցուցադրում են նստած կանայք այդ գործընթացը:
Ռուբեն Շուխյան