«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ռուսական կողմը ՀՀ իշխանություններին առաջարկել է «օգնել» նախաքննության գործում:

2004թ. նոյեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի և այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները ներկայացնող փաստաթղթում նշված է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հպարտացել իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերություններով: Նա պատմել է, որ Պուտինի հետ շփվել է դեռ այն ժամանակ, երբ նա եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը երանությամբ հիշել է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Պուտինն իր հանդեպ այնքան ջերմ է եղել, որ անգամ գրկախառնվել են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: