«Այսօր հանցագործությունների բացահայտման թելը Պարույր Հայրիկյանի ձեռքում է, նա տեսել է այդ մարդուն»,- ասում է քաղաքագետ Համայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետի խոսքերով Պարույր Հայրիկյանը, եթե ոչ իշխանահաճո, ապա հաստատ կառուցողական շեշտադրումով է հանդես գալիս. «Հայրիկյանը չօգտվեց երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու հնարավորությունից: Սա ցույց է տալիս, որ նա շարունակելու է նույն շեշտադրումներով աշխատել,դեռ ավելին` մեղմացնելու է իշխանությունների դեմ քննադատությունները»:
Հմայակ Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ Հայրիկյանն իրեն հիշեցնում է Դոն Կիխոտին: Քաղաքագետի խոսքերով փետրվարի 18-ը ձեռնտու է Սերժ Սարգսյանին և իշխանությունները չեն ցանկանում հետաձել ընտրությունները: