Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Դավիթ Փահլևանյանի գործի դատավարությունը:
Դ.Փահլևանյանը իր դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել ու պահպանել էր մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմ, նկարներ, 9 մուլտֆիլմ:
Odnoklassniki.ru սոցիալական կայքում գրանցված 8-ամյա աղջնակին նա վարձատրության դիմաց առաջարկել էր նկարահանվել հատուկ ֆիլմերում և սերիալներում:
Նա նամակագրություն է հաստատել երեխայի հետ, ներկայացնելով տղամարդու և մանկահասակ աղջկա միջև սեռական հարաբերությունների ձևերի, տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակության մասին, համոզել, որ հանդիպեն: Սակայն ժամադրավայրում բռնվել է ոստիկանների կողմից:Նամակագրությունը, սակայն, Փահլևանյանի հետ վարել է ոչ թե երեխան, այլ նրա մայրը:Մեղադրողը միջնորդել էր Դ.Փահլևանյանին դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով:
Դատարանը ամբաստանյալ Դ.Փահլևանյանին դատապարտել է ազատազրկման` 4 տարի ժամկետով:Գրում է Ժամանակը:


