Ամենաքննարկվող թիվ 1 թեման Մարիա Շարապովայի սկանդալային հայտարարությունն է այն մասին, որ մարզուհին դոպինգ է օգտագործել: Ռուս առաջատար թենիսիստուհին, աշխարհում լավագույններից մեկը իր հայտարարությամբ ցնցել է միլիոնավոր երկրպագուների:
Պարզվել է, որ թենիսիստուհին մի քանի տարի է ինչ օգտագործում է մելդենիում տեսակի միջոցը, որն արգելվածների ցանկում է հայտնվել 2 ամիս առաջ: