Բանաստեղծ Ստեփան Բլեյանն իր զարմուհուն՝ Նազենի Հովհաննիսյանին, ստեղծագործություն է ձոնել՝ շնորհավորել Կանանց միջազգային օրվա առթիվ:

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Երբ եթերում ես` օրն է տոնական,

Օրն է խելացի, շքերթ կանացի:

Երբ դու բեմում ես` օրն է ծփանքի,

Օրն է հրճվանքի, ժամն է վայելքի:

Հանդես վարելիս մեղրածորվում ես,

Դափնեպսակն է քեզ սիրագուրում…

Հանգստյան օրը` ե՞րբ է դա լինում,

Օրն է բռնկման, մտքերի ցասման,

Պահը անցնում է`

Ե՞րբ պիտի լինի օրը բնական,

Այսօր քո տոնն է, դա՛ է իրական:

Ցանիր կրքերի փոշին խոհական.

Օ՜ խոհեմություն` մշտնջենական:

Հայտնի հաղորդավարուհին արդեն հայտնել է իր շնորհակալությունը. 

«Դեռ փոքր էի, երբ քեռուս՝ Ստեփան Բլեյանի պոեզիան բացահայտում էր աշխարհը ինձ համար, վաղուց մեծացել եմ,, իսկ Ստեփանի բանաստեղխություններն ամեն անգամ Նոր աշխարհի ծնունդ են արդեն, ոչ թե լոկ բացահայտում ։))
Մարտիության լավագույն նվերն էր քեռ ջան, շնորհակալ եմ ՜՜՜»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: