Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Հանրապետության Նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ իր կյանքի 26 տարիներն է անցկացրել ազատամարտիկը: Սերժ Սարգսյանն այցի ավարտին գրառում է կատարել տուն-թանգարանի հյուրերի մատյանում. «Վարդան Ստեփանյանը գիտակից ու հեռատես մտավորականի, հայրենիքի պաշտպանությանը նվիրված կամավորականի իսկական օրինակ է: Իր կարգապահությամբ և խիզախությամբ նա օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք: Նրա անցած մարտական ուղին փառավոր է, ինչպես ուղին մեր ողջ բանակի, որի կազմավորման ակունքներում նաև Դուշման Վարդանն էր ու իր նմանները:
Նրա հիշատակը հավերժացնելու կոչված տուն-թանգարանը, համոզված եմ, ծառայելու է շնորհյալ գործի, որպեսզի Վարդան Ստեփանյանի օրինակը դառնա վարակիչ և ուսանելի գալիք սերունդների համար»,- գրել է ՀՀ Նախագահը:



 
										
										 
										
										 
										
										 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					