Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է միտումնավոր սրել իրադրությունն առաջնային գծում, այլև ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ և նույնիսկ "վտանգ են տեսնում ոչխարների հոտի մեջ":

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարների հոտին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում, ինչի վերաբերյալ համացանցում կան համապատասխան ձայնագրություններ: