Մարտի 9-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջից քաղաքացին (մոտ 40 տ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը:
Ինքնասպանության փորձ գործած Հ. Կ.-ին (1973 թ. ծնված) հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:


