Այսօր կայացավ Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա առաջին անգամ էր ներկայանում. նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկելու մասին:
Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, որը 2014 թվականի փետրվարին գտնվել էր նրա կողմից ղեկավարվող ֆեդերացիայում:
Նիստը սկսելուն պես հետաձգվեց, քանի որ մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը: Գոռ Վարդանյանն ու նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը չառարկեցին, և նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 11-ը: