45-ամյա Հեննես Լանգեդերը իր հեծանիվը վերածել է Porche GT3RS` օգտագործելով միայն պլաստիկ խողովակներ և ոսկեզօծ ալյումինե փայլաթիթեղ:
Լանգեդարը օգտագործել է վեց ամիս և 1,000 ժամ իր յուրահատուկ մեքենան ստեղծելու համար, որի շինարարության համար ծախսվել է ընդամենը 13,000 եվրո:
Հակառակ Porche GT3RS-ի նմանության մեքենան կշռում է ընդամենը 99,6 կգ և կարող է բացել 10 կմշժամ արագություն:
Հանեսը որոշել է ստեղծել իր Porscheն այն բանից հետո, երբ իմացել է, որ օրինական է հեծանիվի անիվներով ավտոմեքենա վարել Ավստրիայի ճանապարհներին:
Նա մասնավորապես իր ավտոմեքենայի մասին նշել է, որ ցանկացել է ցույց տալ, որ ավտոմեքենայի համար անհրաժեշտ չէ վառելիք: Այս մասին հաղորդում է Interesting facts and information-ը: