Առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, սակայն մարտի 15-16-ին օդի ջերմաստիճանը հիմնականում ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով:
«Այսօր և վաղը հանրապետության առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ին հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերից Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն, որի հետ կապված՝ մարտի 15-16-ին բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում՝ թաց ձյան տեսքով»,- հաղորդում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


