«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի դադարում հանրությանն ուրախացնել։ Պարզվում է՝ այժմ էլ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել մանկական զուգարանակոնք, կամ այլ կերպ ասած՝ «գառշոկ»։
Բայց պարզվում է՝ «գարշոկն» օգտագործված է եւ գտնվում է «Մետէքսիմ» մաքսային պահեստում։ Իսկ արժեքն էլ կազմում Է 375 դրամ։ Կարելի Է կարծել, թե ինչ-որ մեկի վերջին ունեցվածքը եղել Է այդ «գարշոկը», սակայն ԴԱՀԿ-ն այն Էլ Է խլել և փորձում Է «աճուրդով» վաճառել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։