Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ չեն լինի, կլինեն միայն որոշոկի փոփոխություններ:

Իսկ ինչ վերաբերում են իշխանափոխությանը, ըստ նրա, նման բան չի լինի այնքան ժամանակը, քանի դեռ Հայաստանը գնվում է պատերազմական իրավիճակում:
Քանի որ ՀՀԿ-ի մոտեցումները` երկրի պահակի դրսևորում ունեն:
Գալուստ Սահակայանը խոսեց նաև հնարավոր կոալիցիա ձևավորվելու մասին: Ըստ նրա` իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, քանի որ իրենք միշտ հանդես են եկել միասին աշխատելու ցանկությամբ:

«Կոալիցիա կազմելը ինքնանպատակ չի լինում, դա երկրում ծանրացած խնդիրների հետևանք պետք է լինի: Մարդիկ գալիս աշխատում են մեզ հետ, տեսնում են, որ շատ լավ է, ասում են գնանք առանձին տեսնենք, եթե կկարողաննաք ժողովրդի թիվ հավաքենք, ամբողջը կվերցնենք, սրանից լավ բան չկա»,-ասաց Սահակյանը:
«Ընտրությունները հենց ավարտվում են համձայնվում են կոլիցիա կազմելուն, սակայն ընտրություններից կես տարի առաջ սկսում են հարվածել հենց ՀՀԿ-ին»,- ասաց նա, ավելացնելով որ այսպես անում են «ադեի փեշի տակից ելնողները»:

«Ադեի փեշի տակի կոնֆետից օգտվում են, ադեն գիտեք մի քանի փեշ ունի, մի քանի դարս շոր է հագնում, հետո ադեին լքում են, »,ասաց Գալուստ Սահակյանը: