Ջինսե տաբատ և շորտ: Տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է կնոջ հագին տեսնել բաց գույների ջինս և փորի հատվածում կապված վերնաշապիկ: Շոգ եղանակներին ջինսին այլընտրանք կարող է դառնալ շորտը:

Սեքսուալ ներքնազգեստ: Ներքնազգեստը նույնպես սեքսի ակնարկ պետք է անի: Որոշ անհամբեր տղամարդիկ երբեմն այն չեն էլ հանում զուգընկերուհու հագից: Ընդ որում՝ սթրինգը էրոտիկ ներքնազգեստ չի համարվում: Այդ շարքին չեն դասվում նաև մոխրագույն, կապույտ, վարդագույն և մանուշակագույն ներքնազգեստները:

Զգացմունքներ: Վիճակագրությունն ինքն իր փոխարեն խոսում է: Տղամարդկանց միայն 6 %-ն է նախընտրում, որ սեքսի ժամանակ զուգընկերուհին լուռ մնա:

Հոտ: Ընդ որում՝ բնական: Հենց այդպես պետք է բուրի իսկական կինը: Թույլատրվում է արոմաթերապիայի կիրառումը: Հարկ է իմանալ, որ սանդալն ու շալֆեյը նպաստում են կոշտ սեքսին, իսկ նարինջը ՝ քնքշանքներին:

Bad girl: Տղամարդիկ համարում են, որ ոչ ամաչկոտ աղջկա կերպարը ստիպում է կանանց աչքերին փայլել, շնչառությունն արագանում է, ուժերն արթնանում են, իսկ հենց դա է այն սեքսուալ էներգիան, որը գրավում է հակառակ սեռին:

Կանացիություն և զգացմունքայնություն: Այն, ինչ մայր բնությունը նվիրել է կանանց՝ նրանց ցանկալի է դարձնում: Իսկ բարձրակրունկ կոշիկներն ու կարմիր շրթներկը միայն ընդգծող լրացումներ են: