1. Ավոկադո

Համբուրգերը կամ էլ մայոնեզը փոխարինեք ավոկադոյով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավոկադոյի օրական սպառումը կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն նաև պաշտպանում է առիթմիայից:

2.Ծնեբեկ

Ծնեբեկը բնական միջոցներից լավագույնն է ՝ առիթմիայի համար: Այն կարող է իջեցնել արյան ճնշումը և կանխել երակների տրոմբը: Ծնեբեկը պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում К, В1, В2, С и Е:

3.Նուռ

Այս միրգն իր մեջ պարունակում է ֆիտո քիմիական նյութեր, որոնք հանդիսանում են որպես հակաօքսիդանտներ և պաշտպանում են, որպեզի չնկնի ճնշումը:

4. Բրոկոլի

Սիրեք թե ոչ, բրոկոլին հարուստ է վիտամին К-ով, որը կանխում է առիթմիան: Բրոկոլին պարունակում է նաև մանրաթելեր, որոնք օգնում են նվազեցնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:

5 Քրքում

Այն ունի հակաբորբոքային ազդեցություն: Օգնում է նվազեցնել աթերոսկլերոզը՝, զարկերակների քրոնիկ հիվանդությունը: Քրքումի օգտագործումն օգնում է նաև երակների տրոմբը բուժելուն:

6. Արմավ 

Արմավը հարուստ է անտիօքսիդանտներով և պոլիֆենոլներով, որոնք նվազեցնում են ճարպը: Այն նաև պարունակում է մանրաթելեր, որոնք օգնում են կարգավորելու արյան ճնշումը:

7. Սպիրուլին
Միգուցե տարօրինակ է, բայց հնարավոր է արյան մակարդակը կարգավորել կապտականաչավուն ջրիմուռների միջոցով: Այն նաև հարուստ է սպիտակուցներով, որոնք պարունակում են ամինաթթուներ: Սպիրուլինն օգնում է կայունացնել արյան ճնշումը, նվազեցնում ճարպը:

8.Դարչին

Այս համեմունքն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, մաքրում է զարկերակները: Դարչինն ամբողջությամբ հակաօքսիդանտ է,որն էլ բարելավում է սրտանոթային համակարգը: Դարչին կարող եք ավելացնել սուրճի, կամ էլ որևէ այլ սննդի մեջ:

9.Լոռամիրգ (կլյուկվա)

Լոռամիրգը ևս հարուստ է հակաօքսիդանտներով։ Կանոնավոր օգտագործելու դեպքում, հնարավոր է լոռամրգի հյութով նվազեցնել սրտանոթային հիվանդությունները 40%-ով։

10. Կանաչ թեյ

Կանաչ թեյը հարուստ է կատեխինով։ Օրը մեկ կամ երկու բաժակ կանաչ թեյը կբարելավի արյան մակարդակը և կնվազեցնի արյան խցանումները։ Կանաչ թեյը տալիս է իմպուլսային նյութափոխանակություն, որն օգնում է քաշ կորստին։