Երևանում այսօր` մայիսի 5-ին, մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Ժամը 08:00-ին բացվել են 13 ընտրատարածքների 464 ընտրատեղամասերը։ Քվեարկությունը կտևի 12 ժամ և կավարտվի ժամը 20:00-ին:

Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:

Ոստիկանության հրապարակած վերջին տվյալների համաձայն` Երևան քաղաքի ընտրողների վերջնական թիվը 816 475 է: