Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի 2015թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրում նշված է, որ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմում են 16 միլիոն դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար եւ երկու հազար 800 եվրո: ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնում Սարգսյանի 2015թ. մեկ տարվա աշխատավարձը կազմել է 13 միլիոն 15 հազար 122 դրամ: Բացի սրանից՝ նա նաեւ 800 հազար դրամ է ստացել՝ որպես մրցույթների կամ վիճակախաղերի իրային կամ դրամական շահում (մրցանակ):

Նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, հայտարարագրել է 26 հազար ամերիկյան դոլար, երկու աշխատանքից ստացված աշխատավարձ՝ համապատասխանաբար չորս միլիոն 312 հազար 562 դրամ եւ 585 հազար 790 դրամ:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում է 2011-ից: