Picwords.ru կայքը գրում է, որ շրթներկ օգտագործելիս կանայք հաճախ նկատում են, որ այն այլևս այն ձևը չունի, ինչ նոր գնած ժամանակ: Թե ինչ տեսք ունի շրթներկի կտրվածքը, ուղղակիորեն կապված է կնոջ բնավորության հետ:

1. Այս շրթներկի տիրուհու մասին կարելի է ասել, որ նա սառնասիրտ է, նպատակաուղղված գնում է դեպի իր նպատակը, կարողանում է պաշտպանել ինքն իրեն: Նրան անորոշությունը հատուկ չէ, նա ամեն ինչ նախօրոք պլանավորում է: Իր հաջողությունների համար առաջին հերթին՝ պարտական է աշխատասիրությանն ու կազմակերպվածությանը: Նրանց պակասում է միայն հումորի զգացումը: Նրանք հավասարակշռված են, չեն սիրում կոնֆլիկտներ: Հոգեբանները պնդում են, որ այս կանայք ռոմատիկ են, ընկերասեր և առատաձեռն:

2. Այս տիպի շրթներկ ունեցող կանայք պրակտիկ են, ինքնավստահ, բայց մի փոքր պահպանողական: Նա միշտ գիտի, թե ինչ է ուզում, ինչն է իրեն պակասում: Մանրուքների համար ժամանակ վատնելը նրա համար չէ: Այս մարդիկ կենսախինդ են, մի փոքր սարկազմով և բավական փակ: Նա շատ բան է նկատում, վերլուծում է, բայց չի շտապում դրանով կիսվել մյուսների հետ:

3. Այս տիպի շրթներկը հաճախ խոսում է էգոիզմի, ինչպես նաև՝ ինքնաուսումնասիրման մասին: Նրանք առանձնանում են գոռոզությամբ, մյուսների կարծիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Նրանց համար դժվար է մերվել մարդկանց հետ, չնայած նրանք անձամբ շփման կարիք ունեն: Նրանք իրենց իդեալական կին են կարծում: Նրանք համարվում են լավ կանայք, քանի որ կազմակերպված են, նրանց տանը միշտ ամեն ինչ մաքուր է և դասավորված: Երբեմն նրանք կամակոր են:

4. Այս կանայք անհրաժեշտ չափով հավասարակշռված չեն, ցանկացած մանրուք կարող է նրանց մոտ անհանգստություն առաջացնել, ինչը կարող է ընկալվել՝ որպես էներգիայով լի և ինքնավստահ լինել: Նրանք անվստահությամբ են վերաբերվում բոլոր մարդկանց: Սիրում են գեղեցիկ իրեր, երեկոյան զբոսանքներ, թուլություն ունեն սենտիմենտալ ռոմանսների նկատմամբ:

5. Նրանց կարելի է դասել հարուստ պատկերացում ունեցող կանանց շարքին: Գործնական են, պատասխանատու, ընդունակ են հեշտությամբ և պարզ շարադրել իրենց մտքերը: Նախաձեռնող են, բայց ոչ միշտ՝ պրակտիկ: Նրանցից հեռու են կապրիզները, կարելի է միշտ հույս դնել նրանց վրա: Նրանք մոտ ընկերուհիներին ներում են շատ բաներ, բայց կանանց հետ շփումը գերադասում են տղամարդկանց հետ շփումից, քանի որ սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Պաշտում են էքսպերիմենտները:

6. Այս տիպը բավական հազվադեպ է հանդիպում: Նույն կերպ անսովոր և օրիգինալ է նրա տիրուհին: Նրանք տրամադրության մարդիկ են, հավասարակշռված չեն, արագ հիանում են, արագ հիասթափվում: Մի խոսքով, հակասական մարդիկ են: Ընդհանուր առմամբ, նրանք ուրախ են և համարձակ, միշտ ուշադրության կենտրոնում: Որպես ընկեր՝ հուսալի չեն:

7. Այս կանայք լավատես են, նրանք չգիտեն, թե ինչ է տխրությունն ու հուսահատությունը: Նրանց բնորոշ հիմնական հատկանիշներն են անմիջականությունը մարդկանց հետ շփումներում, ինչպես նաև՝ ուղղակիությունը: Նրանք ուշադրություն չեն դարձնում կյանքի մանրուքներին, բայց իրենց բնորոշ անկեղծությամբ կարող են չմտածված կերպով վիրավորել մարդկանց: Այս կանայք առանձնանում են նպատակասլացությամբ, հուսալիությամբ և արագ ռեակցիայով:

8. Այս կանայք հանգիստ են, ունեն ուրախ բնավորություն, գոհ են իրենց ճակատագրից: Նրանք լավ են ճանաչում մարդկանց: Նրանց թերություններից է մյուսների հաջողությանը նախանձելը: Նրանք ինքնուրույն են, հաղթահարում են բոլոր դժվարությունները: Չեն սիրում ուշադրության կենտրոնում լինել: