Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել երկ Նակարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ: Նա ասել է, որ «ահաբեկչությանը ծնկի կիջեցնի»: Նրա խոսքով, 10-յակ մարդկանց կյանք խլած այս պայթյունը էլ ավելի կամրապնդի երկրի հաստատակամությունը պայքարելու ահաբեկիչների դեմ:
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ շուտով կավարտվի ահաբեկչական պայթյունի հետաքննությունը և այդ ժամանակ կհայտարարվեն կազմակերպիչների անունները:
Նա այս հայտարարությունն արել է վարչապետ Դավութօղլուի կողմից հրավիրված շտապ խորհրդակցությունից հետո:
Նշենք, որ երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքա Անկարայում սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել: ԵՐկու գլխավոր մայրողիների հատման տարածքում պայթել է ավտոմեքենա: Պայթյունը տեղի է ունեցել Գյուվենի այգու մոտակայքում: