Այսօր ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1879թ.-ի մարտի 14-ին: Էնշտեյնը նա է, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ Ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։
Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թվականին նա արժանացել է ֆիզիկայում Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։
Մեջբերենք նրա խոսքերից. «Ես երբեք բարեկեցության կամ շքեղության չեմ ձգտել և նույնիսկ ինչ-որ չափով արհամարհում եմ դրանք: Սոցիալական արդարության իմ ձգտումը, ինչպես նաև իմ բացասական վերաբերմունքը բոլոր տեսակի կապերի և կախվածությունների նկատմամբ, որոնք ես չեմ համարում բացարձակ անհրաժեշտ, հաճախ ինձ ստիպել են մարդկանց հետ հակամարտության մեջ մտնել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում անհատականությանը և բռնության ու անդեմության նկատմամբ անհաղթահարելի զզվանք եմ զգում»: