Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքա Անկարայում սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել: ԵՐկու գլխավոր մայրուղիների հատման տարածքում պայթել է ավտոմեքենա: Պայթյունը տեղի է ունեցել Գյուվենի այգու մոտակայքում:
Առողջապահության նախարարի հայտարարության համաձայն, 30 մարդ զոհվել է պայթյունի վայրում, ևս 4-ը՝ հիվանդանոցում: Ըստ ամենայնի, մահացածներից 2-ը եղել են պայթյունի կազմակերպիչները: Հիվանդանոցներ է տեղափոխվել 125 վիրավոր, որոնցից 19-ը ծայրահեղ ծանր վիճակում են: