Այսօր համացանցում Նանային վատաբանող նյութ էր տարածվել, որը բարկացրել է երգչուհուն: Վերջինս իր միկրոբլոգում գրել է.
«Ձեզ թվում է, թե եթե դուք ինչ-որ բան չեք տեսնում, դա գոյություն չունի: Ոչ, պարզապես դուք չեք նկատում աշխարհում այն, ինչ չկա ձեր ներսում: Չար մարդը բարին չի տեսնում: Ագահ մարդուն բոլորն են ագահ թվում, սիրողին աշխարհը թվում է սիրով լի, իսկ ատողին՝ ատելությամբ լի:
Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն կբացահայտեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք շրջապատող աշխարհում»,-գրել է Նանան: