Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել Իսրայելի հրթիռների` Դամասկոսում տեղի ունեցած ծանր հարվածների մասին:
SANA նշել է, որ կիրակի վաղ առավոտյան պայթունները տեղի են ունեցել ռազմական հետազոտության կենտրոնում մայրաքաղաքի ծայրամասում: Ջամրիա հետաքոտական կենտրոնը նախկինում Իսրայելի հրթիռային հարձակման էր ենթարկվել հունվարին:
Գործակալությունը չի նշել վիրավորների և զոհերի մասին:
Համացանցում տեղադրված տեսանյութը ցոււյց է տալիս կրակի մեծ ծուխը, որը բարձրանում է գիշերային երկինք:
Դամասկաոսի բնակիչը Al Jazeera-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ «կարծես երկրաշարժ լիներ, աննախադեպ երկրաշարժ»:
Իսրայելի պաշտոնական կողմը չի մեկնաբանել կիրակի օրվա պայթունները:
«Մենք չենք պատասխանի նմանատիպ լուրերի»,- նշել է Իսրայելի բանակի մամլո խոսնակը Reuters գործակալությանը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը և Վաշինգթոնում գտնվող Իսրայելի դեսպանատունը նույնպես չեն մեկնաբանել պայթունները:
Սակայն Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ տեղի են ունեցել մի շարք պայթուններ Դամասկոսում և քաղաքի արվարձաններում: